Ինչ անել Ամանորին շատ չուտելու համար․ դիետոլոգ

loading...
 

Բրիտանական հայտնի The Daily Mail տաբլոիդը հրապարակել է հեղինակավոր դիետոլոգ Ջեյն Միթչելի խորհուրդները այն մասին, թե ինչպես չափից շատ չուտել Ամանորին:

Որպես Ամանորին շատ ուտելուց խուսափելու գործող միջոց նաառաջարկում է ջուր խմել:

«Գինու ամեն կումին պետք է բաժին ընկնի 3 կում ջուր: Ձեր կողքին ջրով լի բաժակ պահեք և պարբերաբար խմեք: Այդպես դուք ավելի քիչ ալկոհոլ կխմեք»,- նշում է նա:

Միթչելը նաև խորհուրդ է տալիս չուտել տապակած և ալյուրով պատրաստված ուտեստներ, նաև հնարավորինս արագ մատուցողին կամ տանտիրոջը տալ ձեր ափսեն՝ մեքենայաբար ուտելուց խուսափելու համար: Եթե կամքի ուժը տեղի է տալիս, ավելի լավ է՝ «նախընտրել թարմ բանջարեղենով և օգտակար մթերքներով աղցան»:

Ախորժակը զսպել օգնում է նաև զգեստապահարանը: «Հագեք սեքսուալ, կիպ մի բան: Դա կօգնի զսպել ախորժակը»,- խորհուրդ է տալիս դիետոլոգը:

Փորձագետը նաև լավ կազմվածքը պահելու մի քանի մեթոդ է առաջարկում.

– «հաճախ փորձեք զգեստը, որը մտադիր եք կրել երեկոյան, և պատկերացրեք, թե այն ինչ տեսք կունենա, եթե մի քանի կիլոգրամով գիրանաք»

– «գրառեք այն ամենը, ինչ կերել և խմել եք օրվա ընթացքում»

– «ձեր սնունդը բաժանեք 3 մասի և կերեք դրա միայն 2 մասը»

 
loading...