Ինչպե՞ս են սեր խոստովանում հորոսկոպի տարբեր նշանները

loading...
 

Խոյ


Խոյերը սիրում են գեղեցիկ ներկայացումներ: Այս նշանի տակ ծնված տղամարդիկ մատանի կգնեն և մեկ ծնկի վրա կիջնեն սեր խոստովանելու համար: Խոյ կանայք սովորաբեր իրենց սիրեցյալներին գեղեցիկ անակնկալներ են մատուցում տպավորություն գորխելու համար, իսկ հետո ասես իմիջիայլոց հայտում, որ սիրում են:


Ցուլ

Ցլերը սիրո խոստովանությունն իսկական տոնախմբության են վերածում: Հենց այս նշանի ներկայացուցիչներն են իրենց սիրելիին ռեստորան հրավիրում կամ էլ տանը ռոմանտիկ ընթրիք պատրաստում՝ մոմերի լույսի ներքո: ‹‹Ես քեզ սիրում եմ›› խոսքերը Ցուլը կարտասանի միայն լավագույն հարմար պահին:


Երկվորյակներ


Երկվորյակները խոսում են գործողություններով: Սեր խոստովանելու պահը նրանց կյանքում թերևս միակ դեպքն է, երբ Երկվորյակները վերջապես փակում են իրենց բերանը և ցանկություն հայտնում իրենց սիրեցյալի հետ ինչ-որ համատեղ բան անել: Նրանք կարող են ձեզ հրավիրել կինո, համերգի, ռեստորան, արշավի՝ կախված, թե ինչն է ռոմանտիկ համարում ձեր Երկվորյակը: Նրանց համար է կարևոր է, որ դուք իրենց կողքին լինեք և ինքներդ ամեն ինչ հասկանաք:


Խեցգետին


Խեցգետինները չափազանց ամաչկոտ են և իրենց զգացմունքներն իրենց մեջ են պահում: Սակայն եթե նրանք զգան, որ դիմացինն իրենց համակրում է, ապա սիրախեղդ կանեն նրան: Խեցգետինները շատ ռոմանտիկ են, ուստի սեր են խոստովանում աստղազարդ երկնքի տակ, նրանց համար կարևոր է պահի գեղեցկությունը:


Առյուծ


Առյուծներն այնպես են սեր խոստովանում, որ մերժելն անհնար է լինում: Նրանց մեթոդները յուրօրինակ են, քանի որ նրանք գործի են դնում իրենց ողջ պոտենցիալը: Նրանք բարձրախոսով գոչելու են ձեզ սիրելու մասին, անելու են այնպիսի նվերներ, որոնց մասին դուք անգամ չեք էլ երազել: Եվ միայն փորձվեք ասել, որ նրանց չեք սիրում: Ամեն դեպքում Առյուծը դրան չի էլ հավատա, ախր անգամ դուք դրան չեք հավատա:


Կույս


Կույսերն այն ժամանակ են ասում այս երանելի խոսքերը, երբ ոչ ոք նրանց չի լսում, դե իհարկե բացառությամբ իրենց սիրո օբյեկտի: Նրանք ասում են այն, ինչ մտածում են, սակայն ասելուց առաջ էլ ամենաքիչը 100 անգամ մտքում իրենք իրենց հարց են տալիս՝ արժի՞, թե՞ ոչ: Եթե ձեզ հաջողվի Կույսի վրա լավ տպավորություն թողնել և հասկացնել, որ համակրում եք իրեն, սիրո խոստովանությունն իրեն երկար սպասել չի տա:


Կշեռք

 

Կշեռքները մշտապես կասկածում են և այդ իսկ պատճառով էլ սպսում են հարմար պահի: Նրանք խոստովանություններն անցնում են ավանդական սխեմայով. տղամարդ Կշեռքների դեպքում ծաղիկներ և կոնֆետների, կանաց դեպքում՝ ամոթխած հայացքներ և կարմրած այտեր:


Կարիճ


Կարիճները չեն սիրում սեր խոստովանել, ուստի իրենց՝ մանիպուլյացիայի բնատուր հակումները գործի կդնեն այնպես անելու համար, որ դուք ինքներդ սեր խոստովանեք, իսկ իրենք պարզապես ընդունեն ձեր սերը: Սակայն երբեմն և այնպես է լինում, որ Կարիճն ինքն ասի ‹‹ես քեզ սիրում եմ››, այո՛, հազվադեպ, մոտ 1000 տարին մեկ անգամ:


Աղեղնավոր


Աղեղնավորների մոտ ամեն ինչ շատ հեշտ է և պարզ: Եթե նա ձեզ սիրում է, ապա այդպես էլ կասի: Եթե նրանք զգան, որ իրենց սիրելին նույնպես լուրջ է տրամադրված, ապա իրենք էլ ամենայն լրջությամբ կմոտենան հարցին, ընհուպ մինչև համատեղ ապագան քննարկելը:


Այծեղջյուր


Այծեղջյուրին կարելի է տալ ցանկացած որակավորում բացի ռոմանտիկ լինելը: Եթե անգամ այս նշանի ներկայացուցիչը սեր խոստովանի, ապա հաստատ ոչ մեկ ծնկի վրա իջած մատանին ձեր մատին հագցնելիս: Կին Այծեղջյուրներն էլ ավելի պասիվ են, քան տղամարդիկ, նրանց միևնույն է՝ կիմանա դիմացինն իրենց սիրո մասին, թե ոչ:


Ջրհոս


Ջրհոսն այն նշանն է, որը երբեք առաջինը սեր չի խոստովանի: Կապ չունի այս նշանի ներկայացուցիչը կին է, թե տղամարդ, միևնույն է նա սերն ընկալում է որպես ընկերություն, այդ իսկ պատճառով էլ արտահայտում է այն պահվածքով, ժեստերով, միմիկայով, հայցքով: Այնպես որ ուշադիր եղեք ձեր Ջրհոսի հանդեպ, այնպես արեք, որ նա ջերմություն և հոգատարություն զգա:


Ձկներ


Ձկները սիրում են ակնարկներով հասկացնել իրենց զգացմունքների մասին: Նրանք չեն սիրում ուղիղ կերպով ասել այն, ինչ զգում են: Նրանց մեթոդները հաճախ անհասկանալի են, քանի որ բավականին աբսուրդային են: Նրանք կաշկանդվում են, կմկմում են և չեն կարողանում իրենք իրենց ստիպեն ձեզ սեր խոստովանել:

loading...