Եվրոպական ասպարեզում կներկայացվի «Հարճը» նոր նախագիծը

loading...
 

Այսօր ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանը և սցենարիստ Անաhիտ Մխիթարյանը մեկնում են Կանն՝ ներկայացնելու «Հարճ» նախագիծը Կաննի կինոփառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում:Երկու տարի համատեղ աշխատանքի արդյունքում այսօր Պանարմենիան Ֆիլմ-ի հետ ֆիլմը կներկայացվի Կաննում: Մինչ մեկնելն Անահիտը և Ելենան զրուցել են Blognews.am-ի հետ և մանրամասներ հայտնել:

«Շաբաթներ առաջ Մշակույթի նախարարությունը և Կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ, որտեղ հաղթող նախագիծ-սցենարը կներկայացվեր Կաննի կինոշուկայում: Հուրախություն մեզ՝ մենք կարողացանք անցնել մրցութային փուլերը, քանի որ մեր նախագիծը համապատասխանում էր բոլոր ստանդարտներին: Իսկ հիմա մեկնում ենք Կանն, և մեզ համար մեծ պատիվ է մեր նախագծով ներկայացնել Հայաստանը Կաննի կինոշուկայում»,- նշում է Ելենան։

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարող ես երկար աշխատել գործի վրա: Կաննում ներկայացնելու ենք «Հարճը»։ Այն Դանիել Վարուժանի պոեմի հիման վրա է, իհարկե, տվել ենք գեղարվեստական լուծումներ: Սիրո մասին է, բայց միևնույն ժամանակ անդրադառնում ենք այն փաստին, որ Հայաստանն այն երկիրն է, որն առաջինը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Օգտվել ենք նաև Մովսես Խորենացու «Նավզիկե» պատմությունից, որը «Հարճի» հիմքն է եղել: Ունեցել ենք նաև խորհրդատուներ, սցենարը նաև պատմաբաններ են նայել»,-պատմում է Անահիտ Մխիթարյանը։

Ելենայի նշեց, որ «Հարճը» դեռևս չի մտել արտադրական փուլ, միայն դեռ ընտրված է գլխավոր հերոսը՝ Խորեն Լևոնյանը, ով էլ կմարմնավորի Տրդատին: Քննարկվում է նաև Անի Երանյանի և Քրիստինա Կույումչյանի մասնակցությունը: «Կաննի կինոշուկայում մենք արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություններ բավականին հեղինակավոր արտադրողների հետ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի հաջողությունների մասին խոսել վերադառնելուց հետո։ Շատ մեծ հույսերով ենք գնում, հուսով եմ՝ մեր հույսերի գոնե չնչին մասը կարդարանա»։

 

loading...