Հղի Արփինե Կոշտոյանը լուսանկարներ է հրապարակել

loading...
 

Դիզայներ Արփինե Կոշտոյանը շուտով բալիկ է ունենալու. փոքրիկի ծնունդին նա ամեն վայրկյան է սպասում, քանի որ գտնվում է հղիության 9-րդ ամսում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Արփինե Կոշտոյանը նշեց, որ երջանկությունը նկարագրել դժվարանում է:

«Հիմա շատ զգացմունքային փուլում եմ, անսահման երջանիկ եմ եւ սպասումով լի: Շատ շուտով իմ բալիկը կյանքս էլ ավելի կիմաստավորի, հիմա ամեն օր ավելի են մեծանում սպասումներս»,- պատմեց նա:

Մեզ հետ զրույցում Արփինեն բացահայտեց նաեւ փոքրիկի սեռը:

«Մենք որդի ենք ունենալու, բայց պետք է անկեղծորեն ասեմ, որ թե ես, թե ամուսինս այնքան էլ չէինք կարեւորում սեռը: Մենք պարզապես ուզոււմ էինք բալիկ ունենալ: Հաջորդ բալիկներիս դեպքում էլ հաստատ սեռին կարեւորություն չենք տա: Մեր ընտանիքում այդ մտածելակերպը չկա, կարեւորը առողջ բալիկ լինի»,- նկատեց նա:

Հարցին, թե հղիության ընթացքում բնավորության փոփոխություն զգո՞ւմ է, դիզայները պատասխանեց.

«Այս շրջանում էլ ավելի դյուրագրգիռ եմ դարձել, բայց ուրախ եմ, որ իմ շրջապատում բոլորը՝ ընտանիքս, ընկերներս, աշխատակազմս հասկանում են ինձ, ըմբռնումով են մոտենում եւ իմ քմահաճույքներով են շարժվում»:

Արփինե Կոշտոյանը հղիությունից ոգեշնչվել է եւ արդեն իսկ մտածում է տղա երեխաների համար նոր լուքեր ստեղծելու ուղղությամբ:

«Իմ հավաքածուում կան միայն աղջիկ երեխաների համար նախատեսված հագուստներ, իսկ հիմա արդեն մտածում եմ հետաքրքիր լուքեր ստեղծել տղա երեխաների համար: Մտքերս ավելի սպորտային թեմայով են, տեսնենք, թե ինչպես կստացվի»,- ավարտեց նա:

 

loading...