Այս տարվա Կաննի բացմանը ներկա ամենաոճային կերպարները․ տեսանյութ, լուսանկարներ

loading...
 

Լազուրե ափին ընթանում է կինոաշխարհի ամենահեղինակավոր միջառցումներից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը: Ավանդույթի համաձայն՝ այն անց է կացվում Փառատոնների եւ կոնգրեսների պալատում, որը գտնվում է հանրաճանաչ Կրուազետ ծովափում:

Փառատոնը նախագահում է ֆրանսացի լրագրող, Chanel + հեռուստաընկերության նախկին ղեկավար Պյեր Լեսկյուրը, իսկ որպես ժյուրիի նախագահ՝ այս տարի ընտրվել է Քեյթ Բլանշետը: Ավստրալացի օսկարակիր դերասանուհին այսպիսով դարձավ 11-րդ կինը, ով ստանձնում է այս կարեւոր պաշտոնը:

71-րդ Կաննի փառատոնի ժյուրին


Ժյուիի պատվավոր անդամների շարքում կարելի էր հանդիպել այնպիսի հանրաճանաչ դեմքերի, ինչպիսիք են՝ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը, չինացի դերասան Չանգ Չենը, ամերիկացի ռեժիսոր, պրոդյուրսեր եւ սցենարիստ Ավա Դյուվերնեյը, երգչուհի Հադյա Նինը Բուրունդիից, ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Լեա Սեդուն, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուրատը, ռեժիսոր եւ սցենարիստ Դենի Վիլնյովը Կանադայից, ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը եւ այլք:

Իզաբել Աջանին


Որպես բացման ֆիլմ ընտրվել էր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» ֆիլմը: Պատահական չէ, որ Կաննի փառատոնը կոչվում է միջազգային, քանի որ չկա այնպիսի երկրորդ կինոմրցանակաբաշխություն, որն իր շուրջն է համախմբում այսքան ռեժիսորների եւ ժյուրիի անդամների երկրագնդի տարբեր ծայրերից: 

Լեա Սեյդուն


Աստղերը ժամանում են Ֆրանսիայի հարավ, որպեսզի աշխարհին ցույց տան իրենց նոր կինոգլուխգործոցները եւ, ինչո՞ւ ոչ, հանդերձները, որոնք հանրահայտ նորաձեւության տների վերջին հավաքածուներից են: Մեր ընթերցողների համար ընտրել ենք ամենաոճային կերպարները 71-րդ Կաննի փառատոնի բացման արարողությունից:

loading...