Կոչ եմ անում որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել այն բաները, ինչ-որ պետությունը պարտավոր է տալ զինվորին

loading...
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իր մոտ է հրավիրել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին՝ քննարկելու ժամկետային զինծառայողներին ապահովելու խնդիրները:

«Նախկինում խոսել եմ այն մասին, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ ուղարկել:Այսօր պաշտոնապես կարող եմ հայտարարել՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ որ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ ծառայության, և մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, հագուստով, ներքնաշորով: Կոչ եմ անում որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել այն բաները, ինչ-որ պետությունը պարտավոր է տալ զինվորին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

loading...