ՀՀ նորանշանակ ոստիկանապետի ընտանիքը . լուսանկարներ

loading...
 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի ոստիկանապետ նշանակվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանը։

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք նորանշանակ ոստիկանապետին եւ իր ընտանիքը։

5

Վալերի Օսիպյանը ծնվել է  1970թ. ապրիլի 17-ին։

Զբաղեցրել է ոստիկանության տարբեր պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:

2009 – 2010 թվականներին Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 – 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 – 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

6

Վալերի Օսիպյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Իր կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի հետ հարաբերություններն օրինականացրել է 2016 թվականին։

23

Լուսինե Թադեւոսյանը Վալերի Օսիպյանից փոքր է 18 տարով։ Պարգևել է նրան 2 որդի:

 

loading...