Հարութ Փամբուկչյանը հոսպիտալացվել է

loading...
 

losarmnews.com-ը գրում է.«երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա:

 

Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ)  տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել երգչի կատարման ժամանակ:

Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ,  թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ:

Ի դեպ ավելացնենք, որ միջոցառման ժամանակ ոչ բոլորն էին միացել երգչին «արհամարհողների» բանակին: Զարմանալի է, որ այդ սկանդալը հրահրողների մեջ հենց միջոցառման կազմակերպիչներից  են եղել, նրանք, ովքեր որ երգչին ի սկզբանե թույլ էին տվել բեմ բարձրանալու և մասնակցել միջոցառմանը:Հակառակ դեպքում շատ անհասկանալի էր կազմակերպիչների պահվացքը՝ երբ ընդհանրապես փորձ չարվեց ինչ որ կերպ հանգստացնել դրությունը և առանց որևէ հանդուրժողականության կոչի հայտարարվեց մյուս մասնակցի անունը:

Շարունակությունն՝ այստեղ:

 
 
loading...