Անկրկնելի Ջենիֆեր Լոուրենսը՝ անկեղծ ու բաց զգեստով․ լուսանկարներ

loading...
 

Ջենիֆեր Լոուրենսը բաց զգեստով ներկայացել է Red Sparrow («Կարմիր ճնճղուկ») ֆիլմի պրեմիերային Լոնդոնում։

Ֆիլմում դերասանուհին կատարում է գլխավոր դերը:

Նա պրեմիերային ներկայացել էր Christian Dior ապրանքանիշի շքեղ զգեստով՝ բաց մեջքով ու խորը դեկոլտեով։

Դերասանուհուն ուղեկցում էին ֆիլմում նրա գործընկերները՝ ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը, Ջոել Էդգերթոնը, Մաթիաս Շոնարթսը, Նիկոլ Օ’ Նիլը, Ջոելի Ռիչարդսոնը։

Ֆիլմը պատմում է բալետի նախկին պարուհի Դոմինիկա Եգորովայի պատմությունը, որը դարձել է ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի ստորաբաժանման գործակալ։ Մի անգամ աղջիկն առաջադրանք է ստանում գայթակղել ու բացահայտել ԿՀՎ գործակալ Նաթանիել Նեշին, բայց նրանց ծանոթությունը խափանում է գործողության պլանն ու վտանգում երկու երկրների անվտանգությունը։

 
 
 
 
 
 
loading...