«Հայ տղաները միշտ ագահի դեմքով են գալիս». Գիշերային ակումբի պարուհին ներկայացնում է հայ տղաների և հայտնի մարդկանց գիշերային կյանքի մանրամասները (լուսանկարներ)

loading...
 

«Հայասանում ոչ մի տղա չի գալիս պար դիտելու համար»,-այսպես սկսեց իր զրույցը Երևանյան ստրիպ ակումբերի մեկի պարուհին։ Արմինեն (անունը փոխված-խմբ), ով արդեն ունի 4 տարվա «աշխատանքային փորձ» այս ոլորտում, մեր հետ զրույցում ներկայացրեց մի քանի դրվագ հայ տղաների մասնակցությամբ.

-Մի փոքր կնկարագրեք, թե ինչպես են իրենց պահում հայ տղաները ստրիպ ակումբներում։

-Ես դեռ չեմ տեսել մենք հյուր ունենանք, ով իրականում գա ու ցանկանա արվեստ դիտել։ Իհարկե, ազնիվ կլինեմ ու կասեմ, որ շատ քիչ են մեր պարուհիները կարողանում արվեստ ցուցադրել, բայց մեր ակումբում գերակշիռ մասը այդպիսին են, նրանք իրականում պարում են։ Տղաների գերխնդիրն է համար վերցնելը՝ նույնիսկ գիտակցելով, որ մենք նրանց խաբում ենք ու սխալ համար ենք տալիս, կամ հաստատ հեռախոսազանգին չենք պատասխանում։ Իսկ երբ հերթը հասնում է ոչ հայ պարուհիներին, ապա մեր հայ տղաները անմիջապես դառնում են Ռուսասատանից նոր եկած ու մեծ բիզնեսների տեր անձնավորություններ, ովքեր պատրաստ են պարուհու համար պայծառ ապագա ստեղծել։ Իսկ ամենացավալին այն է, որ ամուսնացած տղան ագահի նման փորձում է անընդհատ ձեռ քցել պարուհուն ու ամեն կերպ երկար ձեռը պահել նրա մարմնի վրա։ Զարմանում եմ, թե ինչու։ Չեմ զարմանում, որ նրանք գալիս են գիշերային ակումբներ, բայց զարմանում եմ ինչու են նրանք այդքան ագահ ու չբավարարված։  

-Մի փոքր ներկայացրեք խնդրում եմ հայ հայտնի տղամարդկանց։ Իհարկե չեք նշի անուններ, բայց գոնե ոլորտներ փորձեք նշել։

-Ճիշտն ասած բոլորի անունից չեմ կարող խոսել, բայց ես ունեմ շատ հայտնի բժիշկ հաճախորդ, ով միշտ նույն ստանդարտ ժամի է գալիս, վերցնում է առանձնասենյակ և ուղղակի թուլանում է։ Կան հայտնի հաճախորդներ ովքեր գալիս են միմիայն խմելու ու թուլանալու համար։ Նրանց համար կարևորը տարածքի մաքրությունն է և խմիչքի որակը։ Նրանք դաստիարակված են ու շատ քաղաքակիրթ։

-Որքան գումար եք մոտավոր աշխատում մեկ օրում։

-Ճիշտն ասած հարաբերական է։ Միջինում օրական մոտ 25-35 հազար դրամ հաստատ աշխատում եմ, բայց տատանվող է։ Ինչպես ասում են՝ օրը գիտի։

Աղբյուր՝ boomnews.am

 

loading...