Կնոջ` սեքսից բավարարություն չստանալու 5 ամենամեծ պատճառները

loading...
 

Med.news.am-ը գրում է.

Կանանց մի մասը հազվադեպ է սեքսից բավականություն ստանում: Սա բավականին լայն տարածում գտած, բարդ եւ տարատեսակ պատճառներ ունեցող երեւույթ է, որի հիմքում ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական խնդիրներ կարող են լինել, կամ էլ` երկուսը միասին: Այնպես որ, կնոջ մեկուսացումը կանխելու նպատակով, հարկավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել խնդրին: 

Բժիշկները կանացի սեռական դիսֆունկցիայի հինգ հիմնական պատճառներ են նշում.

1. Ցածր լիբիդո կամ, ինչպես մասնագետներն են ասում` հիպոակտիվ սեռական ցանկության խանգարում:

2. Ցավոտ սեքս, որը կարող է ինչպես հորմոնների պակասի արդյունքում արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի դաշտանադադարային հյուծման, այնպես էլ սեռական օրգանների ցավի սինդրոմի հետեւանքը լինել:

3. Սեռական գրգռման խանգարումը`  տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի համարժեքը կարող է թե սեռական օրգանների, եւ թե ուղեղի աշխատանքի հետ կապված խնդիր լինել (վերջին տարբերակը կանանց մոտ առավել տարածում ունի):

4. Հակակրանք` սեքսի նկատմամբը, ինչը հաճախ սեռական բռնության հետեւանք է:

5. Օրգազմի (հեշտանքի) հասնելու անկարողություն.  կանանց 10-20 տոկոսը երբեք հեշտանքի չի հասնում,  շատերի մոտ էլ այն դժվարությամբ է հասանելի: Բայց սա էլ անլուծելի խնդիր չէ:

Հարկ է նշել, որ եթե կինը ցածր լիբիդո չունի եւ համակրանքով է վերաբերվում ինտիմ հարաբերություններին, սակայն զուգընկերոջ հետ սեքսի հնարավորություն չի փնտրում, դեռ չի նշանակում, որ նա խնդիր ունի: Տարիքի հետ սեքսուալ «դրայվի» նվազումը նորմալ երեւույթ է, եւ շատ բան կախված է այն բանից, թե արդյոք տվյալ կինը դա խնդիր է համարում:

Սեռական դիսֆունկցիայի բուժման տարբեր մեթոդներ կան` կախված առաջացման պատճառներից: Դրանք կարող են պերորալ դեղամիջոցների, հորմոնալ թերապիայի կամ պարզապես գրգռմանը նպաստող քսուքների եւ սարքերի տեսքով լինել.

• Տեստոստերոնը արդյունավետ միջոց է` ցածր լիբիդոյի բուժման համար, բայց ճշգրիտ չափաբաժինը որոշելու համար հորմոնային փորձագետի օգնության կարիքը կունենաք:  Չափից շատ տեստոստերոնը կարող է պզուկներ, մազաթափություն, դեմքին` մազերի աճ, ագրեսիվություն եւ ձայնի փոփոխություն առաջացնել:

• Զեստրա. սեռական օրգանների համար նախատեսված այս քսուքը կարող է կնոջ` հեշտանքի հասնելու կարողությանը նպաստել:

• EROS. այս սարքի կիրառությունը եւս օրգազմի հասնելու հավանականությունը կմեծացնի:

• INTONE ™ եւ Intensity™. այս միզուղիների արտահոսքը կանխող սարքերը եւս օրգազմի որակյալ խթանիչներ են, որոնք կարող են առանց բժշկի նշանակման կիրառվել:

• Հեշտոցային էստրոգեն. Քսուքի, հաբի կամ ներհեշտոցային օղակի տեսքով այս դեղամիջոցը լավագույն լուծումն է սեռական գրգռման եւ դաշտանադադարից հետո արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի հյուծման  հետ կապված խնդիրների համար:

• DHEA-ի 1 տոկոսանոց մոմիկները կարող են հեշտոցային էստրոգենին փոխարինել:

• Osphena-ն արդյունավետ պերորալ, ոչ էստրոգենալ դեղամիջոց է` արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի հյուծման  արդյունքում սեռական հարաբերությունների պատճառած ցավը մեղմելու համար: 

Այնուամենայնիվ, սեռական կյանքը բարեկարգմանը միտված լավագույն ընտրությունը բժշկական խորհրդատվության կարիքն ունի:

loading...