AM RU

Ահա թե ինչ կպատահի օրգանիզմի հետ, եթե դուք ուտեք խոզի ճարպ. Ահա ողջ ճշմարտությունն այս մթերքի մասին

loading...

Խստաշունչ ցրտերը սկսվելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն  դարձնել  կենդանական ծագման մթերքների վրա, որոնք կարող եք հեշտությամբ օգտագործել տարբեր վիրուսային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:

Նմանատիպ մթերքներից մեկը  խոզի թարմ ճարպն է:

Խոզի թարմ ճարպի օգտակարության մասին:

Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ А, D, Е վիտամիններ, ինչպես նաև կարոտին:  Այն օգնում է պահպանել դիմադրողականությունը, լավացնում օրգանիզմի տոնուսը՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին:

Ճարպի վնասակարության մասին շատ լեգենդներ կան, որոնք վախեցնում են անգամ այն մարդկանց, ովքեր շատ են սիրում ճարպ:

Այսօր մենք կբացահայտենք ճարպի մասին, որոշ միֆեր:

1.Ճարպը գիրացնում է և առաջացնում է ճարպակալում:

Սա բոլորովին ճիշտ չէ: Ճարպը, ինչպես և մյուս մթերքները, բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն չափից շատ օգտագործելու դեպքում:  Առողջ մարդկանց համար, որոնք չեն տառապում  աղեստամոքսային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով, ճարպը միայն օգտակար կարող է լինել: Թարմ ճարպի մարդու համար օրական թույլատրելի չափաբաժինը 10-30 գրամ է:

2.Ճարպը չափազանց ծանր սնունդ է: 

Սա նույնպես միֆ է: Առողջ մարդկանց մոտ ճարպը մարսողական խնդիրներ չի կարող առաջացնել: Այս մթերքը աներևակայելի օգտակար է մեր օրգանիզմի համար, քանի որ այն հալվում է մեր մարմնի ջերմաստիճանից: Պետք է ասել, որ այն  հակացուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լեղապարկի հետ:

3. Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին:

Ինչպես յուրաքանչյուր ծագման մթերք, ճարպը ևս պարունակում է խոլեստերին, բայց ոչ վախեցնող քանակության: 100 միլիգրամ ճարպը պարունակում է 70-100 միլիգրամ խոլեստերին:

Համեմատության համար ասենք, որ 100  գրամ տավարի երիկամը պարունակում է  1126 մգ խոլեստերին:  Սակայն եթե դուք օգտագործել եք այնպիսի մթերք, որը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, անհանգստանալու կարիք չկա: Բժիշկները վաղուց ապացուցել են, որ մարդու արյան մեջ և հյուսվածքներում խոլեստերինի քանակությունը շատ քիչ է կախված նրա օգտագործած սննդից:

Խոլեստերինի նյութափոխանակությունը շատ ավելի կարևոր է: Մարմինը պետք է ստանա առավելագույն չափով  օգտակար նյութեր և դրանք ճիշտ վերարտադրի: Այս դեպքում նրան  օգնում են թթուները, որոնք պարունակվում են ճարպում: Դրանք են լինոլիկ և արախիդոն թթուները:

4.Ճարպը հացի հետ շատ վնասակար է

Որքան էլ տարօրինակ է՝ սա ևս միֆ է: Այս համադրությունը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար. Երկուսն էլ լավ են յուրացվում այն դեպքում, երբ մարդն առողջ է: Նրանց համար, ովքեր փորձում են նիհարել,  ճարպը կարող է բարի ծառայություն մատուցել, քանի որ այն էներգիայի աղբյուր է:  Ճարպը բանջարեղենի հետ շատ լավ ընտրություն է դիետայի ժամանակ:

data-ad-slot="‎9395042247">
x