2018 թվականի լավագույն ավտոշարժիչների վարկանիշ. հետաքրքիր է իմանալ

loading...
 

Wardʼs Auto հեղինակավոր պարբերականը ներկայացրել է 2018-ի լավագույն ավտոմոբիլային շարժիչների վարկանիշը։

Առաջին տեղը փորձագետները տվել են Chevrolet-ի Bolt EV շարժիչին, որն ունի 203 ձիաուժ հզորություն։ Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Chrysler Pacifica Hybrid-ի Pentastar V6 3.6 շարժիչը։ Բրոնզը բաժին է հասել Ford F-150-ի V6 2.7 շարժիչին։

Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև V8 5.0 շարժիչը (Ford Mustang GT կուպե), Honda Clarity-ն, Honda Civic Type R-ը, Infiniti Q50 –ը և Jaguar XF-ը։ Ընդհանուր առմամբ փորձագետները թեստավորել են 32 շարժիչ։

loading...