Նշով ու մեղրով սկրաբ՝ երիտասարդ ու մաքուր մաշկ ունենալու համար

loading...
 

Նուշը շատ կարևոր բաղադրիչ է, որը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև օգնում է խնամել մաշկը: Մարդիկ դարեր շարունակ կիրառել են նուշը ծերացող ու վնասված մաշկը խնամելու ու վերականգնելու, ինչպես նաև դրան առողջ փայլ ու թարմություն հաղորդելու համար:

Նուշը հիանալի միջոց է մաշկի խորը շերտերը մաքրելու, մաշկը երիտասարդացնելու և գույնը բարելավելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նուշով ու մեղրով մի սկրաբի բաղադրատոմս, որը կօգնի բարելավել մաշկի վիճակը, կսնուցի ու կերիտասարդացնի մաշկը:

 Բաղադրությունը.

 ·        2 թեյի գդալ կաթ,

 ·        ½ գդալ մեղր,

 ·        2 ճաշի գդալ նուշ,

 ·        ½ թեյի գդալ սիսեռից պատրաստված ալյուր:

 Պատրաստման եղանակը.

 Նուշը հարկավոր է կոտորակիչի միջոցով մանրացնել, այնուհետև ավելացնել կաթը սիսեռի ալյուրն ու մեղրը և լավ խառնել, մինչև ստացվի թանձր համասեռ զանգված:

 Ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով զգուշորեն քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով:

 Աղբյուր՝ med.tert.am

loading...