Այս տուն-ծառ-մարդ թեստը կբացահայտի Ձեր բնավորության թաքնված գծերը. փորձեք

loading...
 

Տուն-ծառ-մարդ թեստը ստեղծված է պարզելու անհատի բնավորության հիմնական գծերը: Սա շատ է օգտագործվում աշխատանքի ընդունելու համար:

Նկարեք մի տուն, մի ծառ և մի մարդ: Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է Ձեր բնավորության մասին պատմում Ձեր պատկերածը:

 

Ի՞նչն է հարկավոր ուսումնասիրել պատկերում

 

  • Նկարի չափսերը ներկայացնում են Ձեր ինքնորոշման և ինքնավստահության մակարդակը:
  • Գծերի հաստությունը, դրանք նկարելիս գործածված ճնշումը ցույց են տալիս Ձեր կողմնորոշվածությունը և այն, թե ինչքան հեշտ կամ դժվար եք կյանքում կայացնում որոշումներ: Օրինակ, եթե մի գծի վրայով անցնում եք երկու անգամ, դա ցույց է տալիս անապահովություն, դժգոհություն և վերահսկողությունից դուրս գտնվող պերֆեկցիոնիզմ:
  • Նկարի պարզությունն ու հստակությունը խոսում են ներդաշնակության և ճկունության մասին:

 

1. Տան պատկերը

 

Տունը ներկայացնում է ընտանեկան հարաբերությունները, այն, թե ինչպես եք Դուք տեսնում և ընկալում տուն և ընտանեկան կյանք ասվածները:

  • Տանիք. խորհրդանշում է  երևակայություններով լի, ինտելեկտուալ և հոգով լի կյանք:
  • Ծխնելույզ. հուզական կյանք: Դուրս եկող ծուխը խորհրդանշում է ներքին լարվածություն:
  • Պատեր. անհատականության ամրությունն ու վճռականությունը:
  • Դուռ և պատուհաններ. հարաբերությունները շրջակա աշխարհի հետ, սոցիալական կարգավիճակը: Օրինակ՝ շատ մեծ դուռը նշանակում է, որ Դուք կախյալ եք շրջապատից:
  • Հատակ. հաստատակամություն և իրականության հետ կապ:

 

2. Ծառի պատկերը

Ծառը խորհրդանշում է անհատականության ամենախորը և անգամ չբացահայտված ասպեկտները:

  • Սաղարթ. մտքեր, գաղափարներ, ինքնակառավարում: Օրինակ՝ սաղարթի խտությունն ուղղակիորեն կապված է մտավոր հարստության հետ:
  • Ճյուղեր. հասարակական կապեր, ձգտումներ, բավարարվածություն կամ վրդովմունք:
  • Բուն. խորհրդանշում է Ձեր ինքնորոշումը: Եթե այն կորացած է, ապա Դուք ևս ճկուն եք և հեշտ եք հարմարվում:
  • Արմատներ. կապված է Ձեր ենթագիտակցության վիճակի և կողմնորոշման մակարդակի հետ:
  • Հատակ. կապված է իրականության և հաստատակամության հետ: Դրա բացակայությունը խոսում է այն մասին, որ չեք կարողանոմ համակերպվել իրականության հետ:

 

3. Մարդու պատկերը

Մարդը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքն այս աշխարհին, թե ինչպես են Ձեր սոցիալական կյանքն ու ներքին աշխարհը գոյակցում միասին:

  • Գլուխ. խելք, հաղորդակցություն, երևակայություն, մարդամոտություն: Օրինակ՝ եթե գլուխն ավելի մեծ է, քան մարմինը, դա նշանակում է, որ ունեք ինտելեկտուալ հրաշալի կարողություններ:
  • Մազեր. սեքսուալություն, հասունություն և ցանկասիրություն:
  • Աչքեր. սոցիալական հարաբերություններ և աշխարհընկալում:
  • Բերան. ցանկասիրություն, գրավչություն և բանավոր հաղորդակցություն: Եթե բերանը նկարել եք ուղիղ գծի տեսքով, ապա էությամբ ագրեսիվ եք:
  • Ձեռքեր. ագրեսիվություն, արդյունավետություն:
  • Ոտքեր. հարմարվողականություն և ինտեգրում տարբեր միջավայրերում:
  •  Ոտնաթաթեր. գրավչություն և ագրեսիվություն:

աղբյուր՝ blognews.am

loading...