AM RU

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Արցախի հիմնահարցը

Ժնևում հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:


«Սակայն այդ ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, հարկավոր են լրացուցիչ քայլեր»,- ասել է Սեկուտան:


Նրա խոսքով՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը:


«Շարունակվում է հակամարտության խաղաղ կարգավորման և գործընթացն առաջ տանելու աշխատանքը»,- նշել է նա:


Բացի այդ, դեսպանի խոսքով, ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել երկրների նախագահներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:


Դիվանագետը նշել է, որ վերջերս Վաշինգտոն այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ:


«Մենք նրա հետ փոխանակվել ենք կարծիքներով, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացն առաջ տանելու համար: ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո կայացվել են որոշումներ, թե ինչ ձևով է հարկավոր շարունակել այդ գործընթացը»,- ասել է նա:

 

data-ad-slot="‎9395042247">
x