AM RU

Մեր նպատակը չէ վնասել կրթությանը. Արտակ Զաքարյան

 

 

Past.am-ը գրում է.

«Զինծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ շատ լավ հասկանում է երիտասարդների բողոքը, սակայն, ըստ Զաքարյանի, հացադուլը ճանապարհ չէ, որով հնարավոր է հասնել այսպիսի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում է Past.am-ը:Խոսելով նպատակների մասին՝ փոխնախարարը շեշտեց.«Մեր նպատակը չէ վնասել կրթությանը, մեր նպատակն է սեղմել այն խողովակները, որոնց միջոցով հնարավոր է խուսափել ծառայությունից: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին, թե «Ազգ-բանակ» կոնցեպտում հեղինակային իրավունքի խնդիր կա՝ Արտակ Զաքարյանը նշեց.

«Պաշտպանության նախարարը երբեք չի ասել՝ ինքն է հեղինակը, նախարարն առաջարկել է ընդամենը՝ այսուհետ բոլորս առաջանորդվենք այդ մոդելով, յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին նպաստն ունենանք»: Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման»-ի անդամներից հինգն անժամկետ հացադուլ հայտարարեցին՝ պահանջել կասեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

data-ad-slot="‎9395042247">
x