AM RU

«Ինչպե՞ս է կրճատված ուսուցիչը, բժիշկը գնալու և հանքափոր աշխատելու Ամուլսարի հնարավոր բացվող հանքերում»

ԱԺ-ում ընթանում են 2018թ. բյուջեի քննարկումները: Ինչպես հայտնում է Past.am-ը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել բյուջեի նախագծին:

 

«Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում։ Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը չի արվում

Պատճառ երկրորդ ՝խայտառակ գնաճ, որը չի զսպվում և կրկնակի-եռակի աղքատացման է տանում: «Բոլտ ու գայկայի» գինն իջել է, բայց առաջին սպառման ապրանքների գները կտրուկ աճել են՝ կարագ, մսամթերք, նաև հագուստը 15%-ով թանկացել է։ Շարքային սպառողին չի կարող հուսադրել, որ «բոլտ ու գայկայի» գինը իջել է:

Երրորդ պատճառը 5560 աշխատատեղի կրճատումն է: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է կրճատված ուսուցիչը, բժիշկը գնալու և հանքափոր աշխատելու Ամուլսարի հնարավոր բացվող հանքերում։ Այս տրանսֆորմացիան չկարողացա պատկերացնել

Չորրորդ պատճառը կրթության և գիտության ծախսերի կրճատումն է, ասվում էր, որ մեր ամենակարևոր ռեսուրսը գրագետ երիտասարդն է, գիտնականն է: Գեղեցիկ նախադասություններ, արդյունքը՝ զրո:

Հինգերորդ պատճառը դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է: Անտառաշեն, Դպրավանք, Շրվենանց ու տասնյակ այլ գյուղերում չկա առաջին դասարան, լավագույն դեպքում դասարանում մեկ աշակերտ է: Սա խայտառակ արտագաղթի հետևանք է»:

data-ad-slot="‎9395042247">
x