Վերացրեք այս բառերը ձեր բառապաշարից և հետևեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը

loading...
 

Ինչ դուք ասում եք ու հետևողականորեն մտածում, դառնում է իրականություն: Ուզում եք դուք դա, թե ոչ, դա այդպես է: Բառերն ինքնին մտքերի արտահայտությունն են: Բայց բառերը չեն կարող փոխանցել մեր մտքերի ողջ բազմակողմանիությունը և երբեմն անգամ՝ պարզ միտքը:

Եվ մեր մտքերի այդ աղավաղված մեկնաբանությունը կամա թե ակամա սկսում է ազդել մեր կյանքի որակի վրա: Փորձեք ձեր բառապաշարից հեռացնել անպետք բառերը և հետևեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը: Սկսենք հենց այս բառերից՝

1. «Պարտք»: Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք, և ոչ ոք ձեզ պարտք չէ: Հաճախ պարտավորության տակ քողարկվում են իսկական, անկեղծ զգացմունքները: Սիրում եք, որովհետև սիրում եք, այլ ոչ թե որովհետև պարտավոր եք: Հոգ եք տանում ինչ-որ մեկի համար, որովհետև ուզում եք հոգ տանել, այլ ոչ թե որ պարտավոր եք: Ինչ-որ բան եք անում, որովհետև դուք եք դա ընտրել և ուզում եք անել, այլ ոչ թե կրկին որովհետև պարտավոր եք:

Որքան հաճախ եք արտաբերում այդ բառը, այնքան շատ եք ինքներդ ձեզ սահմանափակում: Իհարկե, դժվար կլինի միանգամից ազատվել ձեզ համար սովորական բառերից: Փորձեք «պարտավոր»-ի փոխարեն ասել «վատ չի լինի», «հիանալի կլիներ, եթե…», կամ «ուրախ կլինեմ, եթե դա գերադասեք…» և այլն:

2. «Մեղք», «մեղավոր»: Ոչ ոք ոչնչում մեղավոր չէ: Եվ դուք էլ՝ այդ թվում: Դադարեք մեղադրել ձեզ ու ուրիշներին: Չկան սխալներ ու մեղքեր: Կա միայն փորձ:

3. «Խղճալ», «խղճահարություն», «ափսոսանք»: Երբ դուք ձեզ խղճում եք, դուք ձեզ զոհի պես եք զգում, և հենց զոհ էլ դառնում եք: Երբ խղճում եք ուրիշներին, խրախուսում եք նրանց՝ զոհի վիճակը:

Շատերն են իջնում մինչև ինչ-որ մեկին խղճալու մակարդակի, քանի որ այդպես իրենց նրանցից բարձր դասելու հնարավորություն են ունենում: Մտերիմներին չեն խղճում, նրանց համար ցավում են, սրտակցում: Իսկ երբ դու ինչ-որ բանի համար զղջում ես, ապա նախ՝ ձեռքիցդ բաց ես թողնում իրական պահը, և երկրորդ՝ արժեզրկում ես քո փորձը:

4. «Զոհ», «զոհաբերել»: Զոհի մասին վաղուց և ամեն ինչ ասված է, ու բոլորը գիտեն՝ ինչ է դա, իսկ ահա երկրորդ բառն ավելի հաճախ է օգտագործվում: «Ես զոհաբերել եմ», «զոհողություն»․ վերջ տվեք զոհողությանը: Այն ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

Եթե դուք ինչ-որ բան եք տալիս ձեզնից պոկելու ծանր, զոհի զգացողությամբ կամ «օ՛, ես հերոս եմ» համոզմունքով, ապա դա կարող է աղետալի ազդեցություն գործել ձեզ վրա և այն մարդու վրա, ով ձեզնից ինչ-որ բան է ստանում, և պարտադիր չէ, որ դա նյութական արժեք լինի: Այս պահից սկսած այլևս մի զոհաբերեք ոչինչ: Նեցուկ եղեք, օգնեք, ինչով որ կարող եք, և գրողը տանի, ինչո՞ւ զոհաբերել, եթե կարելի է նվիրել:

5. «Կարեկցանք»: Թվում է, թե ոչ մի, այսպես ասած, դատապարտելի բան այդ բառի մեջ չկա, սակայն, երբ դուք կարեկցում եք, հիմնովին ընկնում եք նրա խնդիրների ցանցի մեջ, ընդ որում՝ նրան ոչնչով օգնել չկարողանալով, բայց փոխարենը ձեր տառապանքներն ավելացնելով: Մի ցավակցեք, կարեկցեք, այլ սրտակցեք, իսկ որ հաստատ ավելի լավ է, ուրախացեք նրա հետ:

6. «Ձգտել»: Եվս մի բառ, որ թույլ է տալիս ողջ կյանքում պատասխանատվությունից խուսափել: Մի ձգտեք կամ փորձեք, այլ արեք ու արարեք:

աղբյուր՝ 168.am

loading...