Պատասխանելով այս հարցին՝ չի կարելի չհիշել հայտնի լեգենդն այն մասին, համաձայն որի՝ սարդը մի անգամ փրկեց մանուկ Հիսուսին։ Ըստ լեգենդի` Եգիպտոս ճանապարհորդության ժամանակ Սուրբ ընտանիքը հետապնդումից թաքնվելու համար ապաստանում է քարանձավում։ Այդ ժամանակ հայտնվում է մի մեծ սարդ և քարանձավի մուտքը ծածկում սարդոստայնով։ Այնուհետև հայտնվում է աղավնին և դրա վրա ձու դնում։ Երբ հետապնդողները տեսնում են, որ անձավի մուտքը ծածկված է սարդոստայնով, մտածում են, որ այնտեղ երկար ժամանակ ոչ ոք մտած չի լինում, և շրջանցում են։ Այդպիսով ընտանիքը փրկվում է։

Համանման պատմություն կարելի է լսել և՛ Մուհամեդի, և՛ Մովսեսի մասին, բայց դա չի փոխում լեգենդի էությունը. փրկողի դերում հանդես եկավ սարդը և որպես պարգև փրկվածի կողմից ստացավ պաշտպանված լինելու իրավունք։

Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ոչ պակաս նշաններ, որոնք բացարձակ կապ չունեն կրոնի հետ, բայց համաձայն որոնց՝ արգելվում է սպանել սարդին։

Օրինակ.

 

  1. Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ սարդերը փող են բերում, և սպանելով նրան՝ զրկվում եք գումարից։
  2. Սարդերին հաճախ օգտագործում են բուժիչ նպատակներով, և նշաններից մեկի համաձայն` սարդի սպանությունը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման։
  3. Համաձայն բուդդիզմի` կենդանի արարածներին ընդհանրապես սպանել չի կարելի, և նույնիսկ ամենափոքր կենդանու սպանությունը կարող է իր հետևից դժբախտություն բերել։
  4. Հավատլիքներից մեկի համաձայն` սարդերի մեջ բնակվում են չծնված մարդկանց և բանական մյուս էակների հոգիները, և սպանելով նրանց՝ սպանվում է նաև անմեղ հոգին։
  5. Մեկ այլ հավատալիքի համաձայն` սարդերը բարի լուրեր են բերում, և նրանց սպանելը կզրկի ձեզ այդ լուրից։ 
  6. Նաև ասում են, որ սարդերը հավաքում են տան բացասական էներգիան և ոչնչացնում այն։

 

Դե իսկ եթե խոսենք ռեալ օգուտի մասին, ապա սարդերն ուտում են մոծակներին և ճանճերին և ընդհանուր առմամբ բացարձակ անվնաս են (չհաշված թունավորներին)։ 

Բայց վերջին հաշվով դուք պետք է որոշեք, թե այդ արարածներին հանդիպելիս ինչպես վարվեք։

 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել