Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ ճակատագիր ունեն

loading...
 

1. Խոյ։ Խոյերի կյանքը բարդացնող գլխավոր խնդիրը նրանց կատեգորիկ լինելն է։ Նրանք կարող են չափազանցնել աննշան խնդիրները, որոնց լուծման տարբերակները պարզ չեն տեսնում։ Մտերիմներն ու հարազատները միանգամից չեն շտապում Խոյերին օգնություն ցուցաբերել, քանի որ բազմաթիվ անգամներ բախվել են Խոյերի անկառավարելի ագրեսիային, որը հասնում է սադիզմի։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակառակվում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են, և միշտ ձգտում են ինքնահաստատման։ Ճակատագրի հետ հարաբերությունները «հարթելու» համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել։ 

2. Երկվորյակներ։ Երջանիկ կյանքի ճանապարհին Երկվորյակներին երկու բան է խանգարում՝ անկայունություն և հակվածություն ֆատալիզմի։ Նրանց տրամադրությունը չի ենթարկվում որևէ տրամաբանության և օրինաչափության, այդ պատճառով էլ ոչ բոլորն են ցանկանում գործ ունենալ Երկվորյակների հետ՝ վախենալով խաբված լինել։ Երկվորյակները դա չոր նպատակներով չեն անում. պարզապես ինչ-որ պահի, միայն իրենց տեսանելի հանգամանքների բերումով, Երկվորյակները փոխում են իրենց որոշումները։ Անհաջողության մատնվելով՝ նրանք դրա պատճառն իրենց մեջ չեն որոնում։ 

3. Խեցգետին։ Կենդանակերպի այս նշանի երջանկությանը խանգարում են ավելորդ զգուշավորությունն ու հակվածությունը երազկոտության։ Բազմաթիվ դրական հատկություններ և հարուստ կենսափորձ ունեն, սակայն դա հաճախ օգտագործում են ոչ թե զարգացման և բարձունքների հասնելու, այլ վտանգներից թաքնվելու համար։ Հակված են խորը հոռետեսական վերլուծության, իսկ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» սկզբունքը միշտ խանգարելու է կյանքում երջանկության հասնելուն։ 

4. Կշեռք։ Չափազանց կախված են մյուսների կարծիքից, այդ պատճառով կանեն ամեն ինչ և կդիմեն ցանկացած խաբերության՝ գովասանքի, խրախուսանքի, հիացմունքի արժանանալու համար։ Ի վիճակի չեն իրականություն դարձնել սեփական մտքերը, կարող են զարգացնել միայն մյուսների ծրագրերն ու մտահղացումները։ Կշեռքների համար շատ դժվար է ազատվել բազմաթիվ կոմպլեքսներից, ինչի հետևանք են դառնում մեղքի զգացումը, մերժելու անկարողությունը, պատասխանատվության անբավարար քանակը, կամքի բացակայությունը։

5. Կարիճ։ Կարիճներն անձամբ են կառուցում սեփական ճակատագիրը, սակայն հեշտ ճանապարհների երկրպագու չլինելով՝ հաճախ են խնդիրների բախվում, քանի որ անկեղծորեն կարծում են, որ երջանկությունը հեշտ չի լինում։ Կարողանում են դիմակայել անհաջողություններին և ոտքի կանգնել, ինչի հետևանքով կյանքն ավելի բարդ է դառնում։Կարիճների համառությունն անսահման է։ Բացի այդ՝ նրանք ինդիվիդուալիստներ են՝ մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում ամբոխի սկզբունքներն ու կարծիքը։ 

6. Ձկներ։ Մշտապես ծայրահեղությունների մեջ են։ Նրանց մի մասը հակված է մելամաղձոտության և խոցելիության՝ կյանքի ցանկացած դրսևորման նկատմամբ։ Մյուսները, հակառակը, նյարդային լինելով, ապրում են մշտական լարվածության վիճակում։ Ճակատագրի փորձությունների դեմ անդադար պայքարը նրանց հաճախ հանգեցնում է հոգեբանական և ֆիզիկական հյուծվածության։ Նրանք ներդնում են բոլոր ուժերը՝ ապացուցելով երջանկության իրենց իրավունքը, հաճախ դառնալով սեփական համոզմունքի գերին, որ որքան շատ տան, այնքան մեծ երջանկության կարժանանան ճակատագրի կողմից։ 

loading...