Հավատալիքներ եւ նշաններ 2018 թվականին ընդառաջ

loading...
 

Մարդիկ հնուց Ամանորի հետ կապել են բազմաթիվ հավատալիքներ ու սնահավատություններ։ Մենք՝ հայերս, սնահավատությունից նույնպես հեռու չենք, իսկ պայմանավորված է դա այն հանգամանքով, որ մարդը ձգտում է պարզ ծիսակարգերով իրեն ապահովել դժբախտություններից եւ երաշխավորել հաջողություն ամբողջ տարվա համար։ Շատ բաներ այնքան սովորական են դարձել, որ ընկալվում են ավելի շուտ որպես հաճելի ավանդույթներ։

Կենցաղային ամանորյա հավատալիքներ

Նոր տարուն նախապատրաստվելն ավելի լավ է նախապես սկսել։ Առաջին քայլը դառնում է մաքրություն ու հին, կոտրված ու անպետք իրերից հրաժարվելը, որոնք միայն ավելորդ տեղ են զբաղեցնում պահարանում։ Առանց խղճի խայթի, ազատվում ենք հին իրերից, հատկապես նրանցից, որոնք տհաճ հիշողությունների հետ են կապված։

Նման մաքրությունը թույլ է տալիս մաքրել տան էներգետիկան, ճանապարհ բացել լավ բաների, նորի եւ երիտասարդի  համար։ Սակայն մաքրությունն արժե սկսել դեկտեմբերի 31-ից շատ առաջ։ Այդ օրն, ընդհակառակը, պետք չէ ծանր աշխատանք կատարել, թե չէ ամբողջ տարին ծանր կլինի։

Սնահավատություններ՝ հայտնի գրեթե բոլորին։ Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի մեկին չի կարելի աղբը թափել, հակառակ դեպքում վտանգ կա, որ աղբի հետ տանից դուրս կհանեք ամբողջ բարիքը։ Սեղանին չի կարելի դնել կոտրված կամ ճաքած ամաններ։ Շանը դա հաստատ դուր չի գա։ Ամաններն ավելի լավ կանեք սպիտակ գույնի կամ հախճապակուց ընտրել։

Տոնական սեղանը պետք է ճոխ լինի եւ առատ։ Նախանշանների համաձայն՝ սա եկող տարվա համար լիություն է խորհրդանշում։ Սակայն չի կարելի ափսեների մեջ կիսատ կերած սնունդ թողել։ Ավելի լավ է փոքր չափաբաժիններով հյուրասիրեք հյուրերին։

Չի կարելի տոնական ճաշացանկում խեցգետիններից եւ օմարներից ուտեստներ ընդգրկել։ Հակառակ դեպքում ամբողջ տարի դանդաղ կշարժվեք։ իսկ ահա մսից ուտեստները՝ բանջարեղենի հետ, անպայման դուր կգան շանը։

Ավանդաբար համարվում է, որ այն մարդը, ում բաժին է հասնում շշի վերջին բաժակը, երջանիկ է լինելու։

Ամանորյա գիշերը լավ նշան է համարվում կանխիկ գումարը։ Ձեզ մոտ գոնե փոքր գումար պահեք, դա ֆինանսներ կբերի եկող տարվա ընթացքում։ Տոնական գիշերը դատարկ գրպանով նշելը լավ նշան չէ. գալիք տարին կարիքի մեջ կլինես։

Նոր տարուց առաջ անհրաժեշտ է մարել բոլոր պարտքերը, որպեսզի ապագայում ապահովագրեք ձեզ դրանցից։

Ամանորի նախաշեմին արգելվում է ոչ միայն գումար պարտք տալ, այլ նաեւ ինչ–որ բան փոխ տալ։ Քանի որ դա նշանակում է, որ սեփական ձեռքերով ազատվում եք երջանկությունից եւ լիությունից։

Առեւտրականների համար լավ նշան է տարվա առաջին գնորդին ապրանքը վաճառել մեծ զեղչով։ Այդպիսով բիզնեսմեն իրեն կապահովի կայուն եւ շահավետ առեւտուր եւ ֆինանսական հաջողություն։

Ժողովրդական սեր է վայելում նաեւ, երբ հին տարվա վերջին րոպեի ընթացքում շամպայնի բաժակի մեջ կոպեկ են դնում, շամպայն լցնում եւ խմում։ Իսկ կոպեկը հետո ամբողջ տարին պահում են դրամապանակում։

աղբյուր՝ style.news.am

loading...