AM RU

Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած բացասական գնահատականները թյուրիմացություն են. Տիգրան Հովհաննիսյան

loading...

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Առինջ մոլի հետ կապված խնդիրներ կան: Նա պատմել էր նաև, որ ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել է բիզնես հիմնել, բայց Գագիկ Ծառուկյանը իբր միջամտել է տարբեր սպառնալիքներով՝ նաև բռնությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է` Գագիկ Ծառուկյանը տեղյակ չի եղել այդ ամեն ինչի մասին և ինքն է ստանձնել իրազեկողի պարտավորությունը: Նա ասաց՝ իր հայտարարությամբ ցանկացել է Ծառուկյանին տեղեկացնել, որ շատ մարդիկ Աբովյան քաղաքում ներկայացել են Գագիկ Ծառուկյանի անունից և իրականացրել ռեկետ ու ապօրինություն: Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը ՝ նույն ինքը «Լեդի Հակոբը» և Հարություն Ղարագյոզյանը՝ հայտնի որպես Կարամելի Հարութ, ներխուժել են Աբովյան քաղաք և 100- ավոր վարորդների աշխատանքից զրկել.

«Աբովյան-Երևան երթուղի բացեցին ՝ Աբովյանից վտարելով բոլոր վարորդներին: Եթե Լեդի Հակոբը հասկացավ և շուտ հեռացավ Աբովյանից, ապա Կարամելի Հարութը մինչև հիմա շարունակում է իր գործողությունները: Նա 60 տղամարդու ծեծի ենթարկեց և վտարեց Ռուսաստան: Իրա ուզած վարորդներին մտցրեց, որ էդ գիծը շահի: Կարամելի Հարութը թիկնապահների հետ հարձակվեց ինձ վրա ու էդ թիկնապահներն էլ Ծառուկյանի անունն էին տալիս: Իրանք ներկայացան Ծառուկյանի անունից, ես էլ մտածեցի, որ պարոն Ծառուկյանը թույլա տալիս ես մարդկանց ներխուժել Աբովյան ու դա բավական չի մի հատ էլ իր անունից են ելույթ ունենում: Իրանք ինձ դատի տվեցին, պայքար մղեցի հետները», - ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է երեկվա ելույթի՝ Գագիկ Ծառուկյանի մասին բացասական գնահատականներին ու մեղադրանքներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ պարզապես թյուրիմացության մեջ է եղել՝ կարծելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ որևէ առնչություն է ունեցել իր կողմից նշված իրադարձությունների հետ : «Ես և պարոն Ծառուկյանը մշտապես ջերմ հարաբերություն ենք ունեցել և այն պահպանում ենք մինչև օրս: Ես իրազեկեցի պարոն Ծառուկյանին, ինքն էլ զարմացավ և ասեց, որ եթե այդպիսի գործողություններ են իրականացվել՝ Աբովյանցիներին հացից զրկել են, ես քո մեջքին կանգնած եմ և պատրաստ եմ աջակցել: Ես միշտ Ծառուկյանի դուռը բացել եմ, էդ ոնց եղավ որ էսօր վատը խոսացի»: - ասաց ՏիգրանՀովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց. «Հիմա աբովյանցիներին կոչ եմ անում կարամելի Հարութին վտարել Աբովյանից և վերադարձնեն բոլոր գործազուրկ աբովյանցի վարորդներին: Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է, որ շարունակելու ենք միասին գործակցել: Ինչ խնդիրներ ստեղծվեն պատրաստակամ է աջակցելու»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

 
 
 
data-ad-slot="‎9395042247">
x