Մեկ դառը ճշմարտություն հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին․ պատրա՞ստ եք ձեր մասին անկեղծ կարծիքներ լսելու

loading...
 

Խոյ

Դուք ինքնասեր եք, ինքնահավան, անհամբեր և շատ դյուրագրգիռ։ Միշտ բոլորից պահանջում եք ավելին, քան կարող են։

Ցուլ

Դուք անզիջող, համառ, սակայն շատ ծույլ եք։ Երբեմն նաև ժլատություն եք անում ու նախանձում։

Երկվորյակ

Ձեր բացասական կողմերն անվերջ են։ Երբեմն դուք կեղծավորի պես եք ձեզ պահում և երբեք ոչնչից չեք գոհանում։

Խեցգետին

Եթե հորոսկոպի ձեր նշանը Խեցգետինն է, ապա հավանաբար ձեր ընկերները ձեզ այնքան էլ չեն սիրում, քանի որ դուք ամեն ինչից դժգոհ եք ու միշտ նվնվում եք։

Առյուծ

Ձեր կարծիքով դուք աշխարհի ամենահանդուրժող և ամենաբարի մարդն եք, սակայն իրականում մյուսները հենց ձեզ չեն կարողանում հանդուրժել։

Կույս

Ըստ ձեզ՝ դուք կատարյալ եք և բոլորից լավը, իսկ մյուսները ձեր ենթականերն են։ Դուք շատ պահանջկոտ եք ու միաժամանակ ավանդապաշտ։

Կշեռք

Դուք միշտ մրցակցության մեջ եք Ցլերի և Երկվորյակների հետ։ Ձեզ վստահելը միշտ չէ, որ լավ գաղափար է, քանի որ դուք շատ անպատասխանատու մարդ եք։

Կարիճ

Դուք ունեք բազմաթիվ գաղտնիքներ ու մութ անկյուններ, ու շատ լավ եք կարողանում ձևացնել, իբրև ոչինչ չի եղել։ Ձեզ մոտ նաև շատ լավ է ստացվում կեղծավորություն անելը։

Աղեղնավոր

Դուք զգացմունքներից զուրկ մարդ եք, ով նաև շատ անպատասխանատու է։ Բանն այն է, որ դուք նաև չափազանց ինքնավստահ եք ու մեծամիտ։

Այծեղջյուր

Այծեղջյուրների մեծ մասն ուղղակի ցինիկ են, ովքեր սիրում են իրենց անհամ հումորներով փչացնել մյուսների լավ տրամադրությունը։

Ջրհոս

Դուք շատ անկանխատեսելի, սակայն ծայրահեղական մարդ եք, ինչը հաճելի չէ ձեր շրջապատի համար։ Դուք միշտ նախընտրում եք ապրել ձեր իսկ կերտած աշխարհում՝ կտրված արտաքին աշխարհից, ու պարբերաբար անում եք քայլեր, որոնց ոչ ոք բացարձակ չէր սպասում։

Ձկներ

Ձեզ վրա բոլոր մարդիկ ազդում են ու, մեղմ ասած, ցանկանում եք բոլորին սպանել։ Բացի այդ՝ դուք շատ էգոիստ եք և միայն ձեր մասին եք մտածում։

loading...