Պարզվել է հորոսկոպի ամենանեղացկոտ նշանը

loading...
 

5-րդ տեղ՝ Աղեղնավոր

Աղեղնավորները շատ հաճախ չեն նեղանում, սակայն երբ նեղանում են, ապա դառնում են անտանելի: Նեղացած Աղեղնավորը սկսում է հարաբերություններ պարզել: Նրանք շատ դանդաղ են սառում և ներում իրենց նեղացնողին:

4-րդ տեղ՝ Առյուծ

Առյուծները նույնպես հայտնվել են ամենանեղացկոտների ցուցակում: Նրանք նեղանում են, երբ չեն արժանանում համապատասխան ուշադրության և երբ զգում են, որ գնահատված չեն: Նրանք չեն հանգդուրժի չգնահատվածի կարգավիճակը, մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ Առյուծն իրենց կողքին է, իսկ եթե նրանք դա չեն հասկանում, Առյուծը պարզապես կջնջի նրանց իր կյանքից:

3-րդ տեղ՝ Խոյ

Խոյերը առագ բռնկվում են անգամ ինչ-որ չնչին բանից, որն իրենց դուր չի գալիս, սակայն նույնքան արագ էլ հանդարտվում են: Հիշաչար չեն, սակայն դա չի նշանակում, որ դուք կարող եք պարբերաբար նեղացնել Խոյին:

2-րդ տեղ՝ Կարիճ և Ձկներ

Եթե Կարիճը նեղանում է, փակվում է իր մեջ, նա կարող է տարիներով վրեժի պլան մշակել: Իրեն նեղացնողն արդեն կարող է մոռացած լինել, թե ինչ է արել, իսկ Կարիճը ամեն բան հիշում է և անսպասելիորեն հարված կհացնի: Ձկները նույնքան նենգ չեն, նրանք հաճախակի են նեղանում, սակայն ներողամիտ են գտնվում:

1-ին տեղ՝ Խեցգետին

Խեցգետիններն այնքան խոցելի են, որ մի բան ասելոց առաջ ավելի լավ է 1000 անգամ լավ մտածել: Նրանք շատ նրբազգաց են և նեղացկոտ, ուստի հարկավոր է շատ զգույշ խոսել նրանց հետ, քանի որ նրանց կարող է վիրավորել ամենաչնչին թվացող բանը:

աղբյուր՝ blognews,am

loading...