AM RU

Բնական դիմակներ` չոր և թեփոտված մաշկի համար. Այն էլաստիկություն ու առողջ տեսք է հաղորդում դեմքի մաշկին

loading...
  1. Ձվով, մեղրով և նշի յուղով դիմակ

1 թցի դեղնուցը հարել, ավելացնել բուսական յուղ(նշի, ձիթապտղի, դեղձի կամ  այլ) և 1 թեյի գդալ մեղր: Նուրբ խոզանակով քսել դեմքին, առաջին շերտի չորանալուց հետովքսել երկրորդ շերտը, այնուհետև երրորդ շերտը:

20-25 րոպե անց տաք ջրում թրջած բամբակի օգնությամբ հանել դիմակը, լվանալ գոլ ջրով: Այս արարողակարգը կատարել շաբաթը 1-2 անգամ:

2. Տաք յուղային դիմակ չոր մաշկի համար

30 գրամ նշի յուղը տաքացնել և թրջելով բամբակի բարակ շերտը՝ դնել դեմքին, ծածկել պոլիէթիլենային անձեռոցիկով և սրբիչով՝ տաքությունը պահպանելու համար:

Պահել 20-25 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

data-ad-slot="‎9395042247">
x