AM RU

Ջիգարխանյանի կինը՝ իր հղիության լուրերի մասին. Past.am-ի բացառիկ զրույցը

loading...

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է, թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, քննիչներին ասել է, թե հղի է: «Վիտալինան համառորեն չէր գալիս հարցաքննության, իսկ երբ քննիչը սկսեց պահանջել ներկայանալ, նա ասաց, որ հղի է, և բժիշկն ասել է, որ նրան հանգիստ է պետք, ոչ մի դեպքում անհանգստանալ կամ նյարդայնանալ չի կարելի: Իբրև թե Վրաստան էլ մեկնել էր մասնավոր կլինիկայում բուժում ստանալու համար: Վախենում էր, որ, եթե Մոսկվայում բուժվեր, բոլորը կիմանային»,- ասել է «Комсомольская правда»-ի աղբյուրը:
Past.am-ը կապ հաստատեց Վիտալինայի հետ: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ տեղյակ չէ հղիության մասին: Հարցին՝ քննիչներին նման բան ասե՞լ է, նա պատասանեց. «Ի՞նչ քննիչներ, դա աբսուրդ է, նրանց հարցրեք»:


Լևոն Փանոսյան

data-ad-slot="‎9395042247">
x