Որ ամսին եք ծնվել. ավելի ճշգրիտ բնութագիր դուք չեք կարդացել

loading...
 

Հունվար։ Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահատուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը:

Փետրվար։ Ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։

Մարտ։ Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ 

Ապրիլ։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ 

Մայիս։ Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բառերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամանակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ 

Հունիս։ Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություններից։ Պաշտում են արվեստը։ 

Հուլիս։ Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտապես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհոգի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելացի են և ստեղծագործ։ 

Օգոստոս։ Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պատասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լիդեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ 

Սեպտեմբեր։ Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դիտարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահատում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Բարի են։

Հոկտեմբեր։ Ստեղծագործ են, հեշտությամբ հրապուրվող։ Նկատում են ցանկացած մանրուք։ Զբաղմունքներին տրվում են ամբողջ հոգով, կանեն հնարավոր ամեն բան՝ գործն անելու այնպես, ինչպես հարկավոր է։ Գնահատում են պատմությունը, սիրում են նոր բաներ իմանալ։ Խիստ մարդու կերպարի տակ թաքնված է նուրբ, բարի և զգացմունքային մարդ։ Սիրում են կարգուկանոն և մաքրություն։

Նոյեմբեր։ Ուժեղ են, դիմացկուն, կամակոր։ Իրականում այս «պատերի» տակ ոսկե սիրտ է թաքնված։ Զգացմունքային և հոգատար են, սիրում են ուրախանալ։ Բնավորության շնորհիվ ցանկացած հավաքույթ վերածում են տոնի։ Նվիրված աշխատակից են։ Ոչինչ նրանց այնպես չի երջանկացնում, ինչպես որակյալ արված աշխատանքը։ 

Դեկտեմբեր։ Ուրախ և էներգիայով լի մարդիկ են, սիրում են ջերմություն, հարմարավետություն, վառ գույներ։ Գնահատում են կարգուկանոնն ու կազմակերպվածությունը: Հպարտանում են իրենց հանգստությամբ։ Բայց… դա ընդամենը դիմակ է. նրանց ներսում եռում են զգացմունքներն ու էմոցիաները։ Չնայած ջանքերին՝ ոչ միշտ է ստացվում գլուխ հանել դրանցից։ Սիրում են ստեղծագործել, և երբ նոր միտք է հայտնվում գլխում, դառնում են ամենաերջանիկ մարդը։ Աշխատում են կյանքն ի ցույց չդնել և մոտ հարաբերություններ ունենալ մարդկանց միայն փոքր խմբի հետ։ 

loading...