Ինչպես համեղ ու ճիշտ պատրաստել Նոր տարվա խոզի բուդը

loading...
 

Բաղադրամասեր

5 կգ խոզի բդին՝

սխտոր՝ 15 պճեղ,

գազար՝ 1 հատ,

մանանեխ՝ 2 ճաշի գդալ,

պղպեղի հատիկներ՝ 20 հատ,

քրքում՝ 1 թեյի գդալ,

դափնու տերև,

սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  • Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը։ 4-5 ժամ թողնել աղաջրում։
  • Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։
  • Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։

աղբյուր՝ blognews.am

loading...