Ամուսինը ստացավ Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ իր՝ երկու տարի առաջ մահացած կնոջից․ Հուզիչ պատմություն

loading...
 

Սուրբ Ծննդյան օրերին ռադիո Star 102.5-ով ընթանում է մի ծրագիր, որն անվանում են «Սուրբ ծննդյան ցանկություններ»։ Նրանք ընդունում են տարբեր զանգեր իրենց հետևողներից, ովքեր շնորհավորում են իրենց հարազատներին, մտերիմներին և ընկերներին։ Յուրաքանչյուր մարդ կարող է միանալ նրանց և մաղթել իր ցանկությունները։

Դեյվիդը ստացավ մի նամակ ռադիոկայանից։ Նրան խնդրեցին անձամբ լսել հաջորդ շնորհավորանքի խոսքը, քանի որ նա չէր ստանալու հերթական սովորական շնորհավորանքի խոսքերից։

Մի քանի տարի առաջ մահացել էր նրա կինը։ Նրանք ունեին 4 երեխա։ Կինը երկար ժամանակ էր պայքարել քաղցկեղի դեմ, բայց արդյունքում պարտվել էր այդ սարսափելի հիվանդությանը։ Նա գրել էր այս նամակը դեռ կենդանի ժամանակ և տվել էր այն իր ընկերուհուն։

Երբ Դեյվիդը գտներ իր համար նոր կին, ով կդառնար նաև երեխաների մայրը, միայն այդ դեպքում այս նամակը կփոխանցվեր ռադիո։

Նրանք ստացան այդ նամակը 2 տարի անց։ Այդ տարի Դեյվիդը ամուսնացել էր Ջեին Աբրահամի հետ։

«Մենք ստացել ենք այս նամակը մի կնոջից, ում անունը Բրենդա է։ Եվ․․․․ Ես արդեն 20 տարի է աշխատում եմ ռադիոյում և լսել եմ տարբեր շնորհավորանքներ, բայց այսպիսի բան ես դեռ չեմ տեսել», — պատմում է հաղորդավարուհին։

Հաղորդավարուհին սկսեց կարդալ նամակը, որը գրել էր Դեյվիդի կինը։

Նա ուներ մի քանի ցանկություններ․․․Առաջինը Դեյվիդի նոր կնոջը առողջություն և երջանկություն ցանկանալն էր։ Նա հասկանում էր, որ դա պետք է լինի մի յուրահատուկ կին, ով կհամաձայնի ամուսնանալ իր նախկին ամուսնու հետ, ով ունի 4 երեխա։

Նա նաև խնդրել էր ընտանիքին չտխրել՝ ցանկանալով նրանց ուղևորվել այնտեղ, որտեղ չեն եղել։

Եվ վերջում իր շնորհավորանքի խոսքում նա անրադարձել էր բժիշկներին։ Նրանք հոգ են տարել իր մասին մինչև վերջին վայրկյանը։

Դեյվիդը չկարողացավ զսպել արցունքները, երբ կարդաց այդ նամակը։

Նա խոսել էր Բրենդայի հետ մահվանից մի քանի շաբաթ առաջ և կինը ասել էր, որ միշտ կլինի նրա կողքին և նրանք դա անպայման կզգան, երբ գա ժամանակը։

Այժմ նա հասկացավ, ինչի մասին էր ասում կինը։

Ռադիոկայանում որոշեցին կատարել Բրենդի ցանկություններից մեկը։ Նրանք վճարեցին ամբողջ ընտանիքի  Disney World-ի ուղևորության համար։ Իսկ Ջեյին համար այնտեղ կլինի հիանալի հյուրանոցում սպա սրահի օր։

«Դա այնքան հուզիչ է․․․ Ես նույնպես չեմ կարողանում զսպել արցունքներս, երբ մտածում եմ Բրենդի մասին», — ասում է Ջեյնը։

աղբյուր՝ hayinfo.net

loading...